ԷԼՈՍ ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
Ի՞նչ է ԷԼՈՍ-ը:
Մազահեռացումը կարող է ժամանակատար և ցավոտ լինել: Եվ ամեն օր ավելանում է այն տղամարդկանց թիվը, ովքեր դա հասկանում են, երբ փորձում են ազատվել մազերից իրենց մարմնի որոշ հատվածներում, տալ մորուքին ավելի ճշգրիտ ուրվագիծ կամ պարզապես ընդգծել իրենց մկանների կազմվածքը: Սափրվելը, էպիլյացիան ոսկով և շուգարինգը կարող են բավականին ցավոտ լինել, և դրանք հաճախ հանգեցնում են ներաճած մազերի: Այդ իսկ պատճառով այսօր աճում է տղամարդկանց թիվը, ովքեր նախընտրում են ժամանակակից ELOS / ԷԼՈՍ մազահեռացումը՝ որպես ցավազուրկ և արդյունավետ այլընտրանք:
ԷԼՈՍ էպիլյացիան մազահեռացման առաջադեմ և անվտանգ տեխնիկա է: Այն առաջացել է IPL տեխնոլոգիաների տասնամյակների ընթացքում զարգացող հետազոտությունների և կատարելագործման արդյունքում: Այն, ինչ ԷԼՈՍ-ն այդքան արդյունավետ է դարձնում, դա մազերին ուղղված երկակի էներգիայի օգտագործումն է: Նախ, իմպուլսացիոն լազերային լույսը արագորեն տաքացնում է մազը, այնուհետև թիրախավորված RF-էներգիան ներթափանցում է մազի արմատի մեջ՝ ոչնչացնելով ֆոլիկուլը: Սա ապահովում է արագ և մշտական արդյունքներ:
ԷԼՈՍ մազահեռացման առավելությունները տղամարդկանց համար
Այս պահին կարելի է վստահորեն ասել, որ ELOS / ԷԼՈՍ մազահեռացումը Հայաստանում տղամարդկանց համար մազահեռացման ամենանախընտրելի մեթոդն է: Այս տեխնոլոգիայի հիմնական առավելությունների թվում են.
- ԷԼՈՍ մազահեռացումը մշտական արդյունք է տալիս:
- Այն խնայում է շատ ժամանակ՝ համեմատած սափրվելու, ոսկով էպիլյացիաի և շուգարինգի հետ:
- Մեթոդը գործնականում ցավազուրկ է, արդյունավետ՝ թմրեցնող գելի շնորհիվ:
- Այն ավելի անվտանգ է զգայուն հատվածների համար, ինչպիսիք են աճուկը, ականջները կամ պարանոցի հետևի մասը:
- Ի տարբերություն այլ մեթոդների, այն կանխում է ներաճած մազերի առաջացումը և մաշկի բորբոքումը:
Այսպիսով, եթե ցանկանում եք այլեւս երբեք չսափրվել, կամ հոգնել եք մազահեռացման հնացած և ցավոտ պրոցեդուրաներից, ELOS / ԷԼՈՍ մազահեռացումը ձեզ համար ճիշտ ընտրություն է: Լազերային էներգիաի վրա հիմնված այս ժամանակակից տեխնոլոգիան թույլ է տալիս հեշտությամբ բարելավել ձեր մկանների կառուցվածքի տեսքը: Այնուամենայնիվ, նշենք, որ այս էպիլյացիայի տեխնիկան լավագույնս աշխատում է մուգ մազերի վրա: Այսպիսով, բաց մի թողեք անցանկալի մազերից ընդմիշտ ազատվելու հնարավորությունը, քանի դեռ նրանք չեն սկսել գորշանալ:
Մեր էպիլյացիայի պրոցեդուրան տղամարդկանց համար
Մենք հասկանում ենք, որ մազահեռացումը կարող է նուրբ թեմա լինել որոշ տղամարդկանց համար: Այդ իսկ պատճառով LianaPro-ի մեր թիմը ներառում է բարձր մակարդակի պրոֆեսիոնալ, բժշկական կրթություն ստացած, ԷԼՈՍ էպիլյացիայի փորձագետներ: Նախքան պրոցեդուրան սկսելը, մեր մասնագետը ձեզ կբացատրի ամբողջ գործընթացը և կպատասխանի ձեր բոլոր հարցերին: Այնուհետև ձեզ կհրավիրեն մազահեռացմանը, որը բաղկացած է այս 4 քայլերից.
- Մենք կուսումնասիրենք ձեր մաշկը, կծածկենք ձեր բոլոր բնածին հետքերը և կսահմանենք լազերային լույսի ճիշտ պարամետրերը ձեր մաշկի տեսակի և մազերի գույնի համար:
- Դրանից հետո մենք կկիրառենք մեր արդյունավետ անզգայացնող գելը, ձեր առավելագույն հարմարավետության համար էպիլյացիայի ընթացքում:
- Ապա կսկսվի մազահեռացման պրոցեսը։
- Դրանից հետո էպիլյացիայի ենթարկված հատվածին քսում ենք սառեցնող կրեմը՝ կարմրությունը կանխելու համար։
Ձեր պրոցեդուրայի ավարտին, մեր աշխատակիցները կխորհրդակցեն ձեզ հետ պրոցեդուրայից հետո ճիշտ խնամքի վերաբերյալ, եթե առաջանա այդպիսի անհրաժեշտություն:
Պրոցեդուրայի տևողությունը և արդյունքները
Ամբողջ պրոցեդուրան կարող է տևել 2-ից 60 րոպե՝ կախված այն հատվածի չափից, որը ցանկանում եք էպիլացիա անել և այդ հատվածում մազերի աճի ինտենսիվությունից: Ընդհանուր առմամբ, տիպիկ արական մեջքը պահանջում է մոտ 20 րոպե ամբողջական ԷԼՈՍ-ի համար: Իսկ տեսանելի արդյունքները ձեռք են բերվում անմիջապես առաջին պրոցեդուրայից հետո։ Մազերի ամբողջական և մշտական հեռացումը տղամարդկանցից սովորաբար պահանջում է մոտ 6-8 սեանս, 21 օր ընդմիջումներով:
ՄԱԶԱՀԵՌԱՑՄԱՆ ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ - ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարմնի հատվածները և գները
Հոնքերի միջև | 1000 |
Ականջներ կամ քիթ | 1000 |
Մատներ (ձեռքի կամ ոտքի) | 1000 |
Ոտնաթաթեր (երկուսն էլ) | 1000 |
Ձեռքեր (երկուսն էլ) | 2000 |
Ուսեր կամ թեւատակեր | 4000 |
Ամբողջ դեմքը | 5000 |
Կրծքավանդակ | 5000 |
Ստամոքս | 7000 |
Բազուկներ (երկուսն էլ) | 10000 |
Մեջք | 10000 |
Ոտքեր (երկուսն էլ) | 20000 |
Նվեր քարտեր | ցանկացած գումարի |
Մորուքի կոնտուրի էպիլյացիա՝ գներ
Ճակատի կոնտուր | 1000 |
Այտերի գիծ (մորուքի կոնտուր) | 2000 |
Վզնոց (առջևից) | 3000 |
Պարանոցի հետևի մաս | 3000 |
Մազահեռացում ինտիմ հատվածներում տղամարդկանց համար՝ գներ
Պոչը և վերին հատվածը գլյուտների միջև | 5000 |
Հետույք | 6000 |
Տղամարդու բիկինի / «Bro-zilian» | 10000 |
Մազահեռացման փաթեթներ
Ամբողջ իրանը | 25000 |
Ամբողջ մարմինը | 50000 |
Հատվածի սափրումը, եթե նախապես չեք սափրել, արժե 20000 դրամ։
Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով, ներառյալ հարկը
Ունե՞ք անպատասխան հարց, կամ գուցե ցանկանում եք գրանցել ժամադրություն։ Մի սպասեք, կապվեք մեզ հետ։
Հաճախ տրվող հարցեր
Դեմքի կամ մարմնի մազերը հեռացնելու համար կարող են հազարավոր տարբեր պատճառներ լինել: Ամենից առաջ դա անձնական նախասիրության հարց է: Եթե նախընտրում եք, որ ձեր մաշկը հարթ լինի, ապա այդ պատճառը բավական է: Այնուամենայնիվ, արժե նշել որ մեր արական սեռի հաճախորդները հաճախ նաև նշում են մազահեռացման ավելի պրակտիկ առավելությունները, ինչպիսիք են.
- Մազազուրկ մաշկը ավելի քիչ է քրտնում, ինչը հատկապես արդիական է Երևանում ամռանը
- Ավելի քիչ մաշկի բորբոքում և գրգռում այն հատվածներում, որտեղ հագուստի կարերն ու եզրերը քսվում են մաշկին
- Մկանների ավելի հստակ ընդգծված տեսք, չէ՞ որ դուք նրանց վրա այդքան շատ եք աշխատել
- Վերջապես, պարաֆրազավորում անելով… ամբողջությամբ դատարկ դաշտում միայնակ ծառը ավելի մեծ է թվում 😉
Այո, տարիների ընթացքում մենք ընդլայնել ենք մեր թիմը՝ ներառելով բժշկական պատրաստվածություն ունեցող մասնագետների, ովքեր կարող են տղամարդկանց համար մազահեռացման պրոցեդուրան անցկացնել LianaPro-ում: Մեր մասնագետները շատ լավ պատրաստված են այն խնդիրների վերաբերյալ, որոնց հետ տղամարդկանց մաշկը առնչվում է առօրյա կյանքում և մասնավորապես մազահեռացման համատեքստում: Նրանք նաև ցուցադրում են բարձր մակարդակի մասնագիտական խնամք և հարգանք ձեր հարմարավետության և անվտանգության նկատմամբ: Մենք հասկանում ենք, որ մազահեռացումը կարող է նուրբ թեմա լինել որոշ տղամարդկանց համար, և երբեմն այն կարող է շատ անձնական թվալ:
Օգտագործելով տարբեր չափերի լազերային ԷԼՈՍ գլխիկներ, մենք կարող ենք հաջողությամբ թիրախավորել մեծ հատվածներ՝ հեռացնելով անցանկալի մազերը ձեր ամբողջ մեջքի, կրծքավանդակի, ստամոքսի, ուսերի, ձեռքերի և ոտքերի վրաից:
Միևնույն ժամանակ, մեր էպիլյացիայի ապարատները թույլ են տալիս կարգավորել լազերային էներգիայի ինտենսիվությունը՝ դարձնելով այն ավելի հարմար զգայուն հատվածների համար, ինչպիսիք են.
- աճուկը / բիկինիի հատվածը
- ականջները
- ձեռքերի մատները
- ոտքերի մատները
- ոտքերը
- պարանոցը
- ճակատը
- մորուքի կոնտուրը
Այո, այս տեխնոլոգիան անվտանգ է մարդու մարմնի ցանկացած հատվածի և մաշկի բոլոր տեսակների համար, ներառյալ աճուկը, ստամոքսի ստորին հատվածը և հետույքը: Ներկառուցված անվտանգության մեխանիզմները կանխում են իմպուլսացիոն լազերային լույսի աշխատանքը եթե սարքը ուղղված է մաշկի որևէ հատվածի վրա, որը կարող է վնասվել ELOS-ից: LianaPro-ում մեր պրոֆեսիոնալ, բժշկական վերապատրաստում ստացած մասնագետները մոտենում են ինտիմ հատվածների էպիլյացիային՝ հարգելով ձեր հարմարավետությունն ու արժանապատվությունը:
Արդեն մի քանի տարի է, ինչ ամերիկյան FDA-ը հաստատել է այս տեխնոլոգիաների կիրառումն էպիլյացիայի և այլ պրոցեդուրաների համար, այդ թվում՝ որպես մաշկի բուժման միջոց: Բացի այդ, ԷԼՈՍ էպիլյացիան այս պահին շատ լավ ուսումնասիրված է և նրա անվտանգությունն ապացուցված է: Հայաստանում մեր ամուսիններից, եղբայրներից և ընկերներից այնքան շատերն են արդեն փորձել մազահեռացման այս տեխնոլոգիան, որ մենք կարող ենք վստահորեն խորհուրդ տալ այն տղամարդկանց շատ լայն շրջանակներին: Այնուամենայնիվ, կան որոշ հակացուցումներ ԷԼՈՍ-ի համար: Այսպիսով, խնդրում ենք ծանոթանալ ստորև նշվածներին:
Ընդհանուր առմամբ, ELOS / ԷԼՈՍ մազահեռացումը խորհուրդ չի տրվում.
- 16 տարեկանից ցածր տարիքի մարդկանց
- Նրանց, ովքեր ներկայումս բուժվում են քաղցկեղի կամ վահանաձև գեղձի հիվանդություններից
- Մարդկանց, ովքեր ընդունում են ցանկացած ֆոտոզգայուն դեղամիջոց, օրինակ՝ որոշ հակադեպրեսանտները
- Նրանց, ում մոտ ախտորոշվել է շաքարախտ կամ էպիլեպսիա
- Հղի կանանց և կերակրող մայրերին
Կարող են լինել ձեր առողջական վիճակից բխող այլ հակացուցումներ: Ցանկացած կասկածի դեպքում խորհրդակցեք ձեր բժշկի հետ և նախքան ԷԼՈՍ-ը տեղեկացրեք ձեր մտահոգությունների մասին LianaPro-ի մեր մասնագետներին:
Ի լրումն մազահեռացման վերը նշված առավելությունների, հարկ է նաև նշել, որ ԷԼՈՍ-ի իմպուլսացիոն լազերային լույսերը կարող են լրացուցիչ ազդեցություն ունենալ տղամարդկանց մաշկի վրա: Որոշ էֆեկտները, որոնք հաճախ նշում են մեր հաճախորդները, ներառում են՝ մաշկի ձգում, պզուկների և ներաճած մազերից առաջացած ցանկացած գունաթափման նվազեցում, և արդյունքում՝ մաշկի ավելի հարթ, առողջ տեսք:
Բացասական ազդեցություններից կարելի է նշել պրոցեդուրաից հետո մի քանի ժամվա ընթացքում թեթև կարմրություն մազահերացման հատվածի վրա, հատկապես, եթե ձեր մաշկը զգայուն է լույսի նկատմամբ: Այնուամենայնիվ, մենք միշտ միջոցներ ենք ձեռնարկում դրա հնարավորությունները նվազագույնի հասցնելու համար, և մենք խորհրդատվություն ենք տրամադրում մեր հաճախորդներին, թե ինչպես նրանք նույնպես կարող են դա կանխել:
Այո, միջինում 6-8 սեանսից հետո մազերի քանակն այնքան է նվազում, որ մի քանի ամիսը մեկ տեղ-տեղ կարող եք հանդիպել մի պատահական մազ։ Եթե նման հազվագյուտ մազերի առկայությունը ձեզ անհանգստություն է պատճառում, կարող եք արդյունքների պահպանման թեթեւ ռեժիմում տարին մի երկու անգամ էպիլյացիա անել միայն խնդրահարույց հատվածում: Այնուամենայնիվ, կարելի է վստահորեն ասել, որ ԷԼՈՍ էպիլյացիայի ամբողջական ցիկլից հետո նման հազվագյուտ մազերը գրեթե աննկատելի են:
ELOS / ԷԼՈՍ մազահեռացման սարքավորումների արդյունավետությունը կարող է տարբերվել տարբեր հաճախորդների դեպքում, քանի որ այն կախված է ձեր մաշկի տեսակից, մազերի գույնից, ձեր մազերի աճի արագությունից և մի շարք այլ գործոններից: Հստակ է, որ դուք կտեսնեք մազերի քանակի շատ նկատելի կրճատում ձեր առաջին ԷԼՈՍ սեանսից անմիջապես հետո: Ընդհանուր առմամբ, ամբողջական և մշտական արդյունքների հասնելու համար միջինում պահանջվում է մոտ 6-8 սեանս։
Դրա պատճառն այն է, որ մազի ֆոլիկուլը հնարավոր է լազերային լույսով հաջողությամբ և ընդմիշտ ոչնչացնել միայն այն ժամանակ, երբ մազը թիրախավորվում ե իր աճի գագաթնակետային փուլում՝ անագենում: Այս փուլում մազը պարունակում է մաքսիմալ քանակի պիգմենտ, և, հետևաբար, կարող է թիրախավորվել առավելագույն արդյունավետությամբ: Ձեր մարմնի վրա տարբեր մազեր ցանկացած պահին աճի տարբեր փուլերում են գտնվում: Այսպիսով, յուրաքանչյուր ԷԼՈՍ սեանսի ընթացքում մեր էպիլյացիայի ապարատները թիրախավորում են մազերի տարբեր ֆոլիկուլներ:
Պրոցեդուրան պետք է կրկնվի ըստ ժամանակացույցի, որին մենք կհետևենք և կհիշեցնենք ձեր հաջորդ սեանսի մասին: Որպես կանոն, մազերի մշտական և ամբողջական կրճատման համար ձեզ հարկավոր է 6-8 սեանս, որոնց միջև 21 օր պետք է լինի: Այնուամենայնիվ, ճշգրիտ ժամանակացույցը կարող է տարբեր լինել՝ կախված ձեր մաշկի տեսակից և մազերի գույնից: Այսպիսով, օպտիմալ մոտեցման համար կարևոր է խորհրդակցել մեր էպիլյացիայի մասնագետներից մեկի հետ LianaPro-ում:
Մեկ սեանսի գինը կարող է տարբերվել՝ կախված այն հատվածի չափից, որը ցանկանում եք էպիլյացիա անել և այդ հատվածում մազերի աճի ինտենսիվությունից: Գինը որոշվում է ոչ թե ձեր սեռով, այլ ձեր մաշկի և մազերի օբյեկտիվ պարամետրերով: Տղամարդկանց համար մեկ սեանսը կարող է արժենալ օրինակ 1000 դրամ այնպիսի փոքր հատվածի համար, ինչպիսին ձեր հոնքերի միջև ընկած հատվածն է, բայց նաև մինչև 50000 դրամ ամբողջ մարմնի ԷԼՈՍ էպիլյացիայի դեպքում: Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ վերը նշված գնացուցակին:
Այո, մենք խորհուրդ ենք տալիս սափրվել մինչեւ էպիլյացիայի պրոցեդուրան։ Դրա համար իդեալական ժամանակը գալիք սեանսի նախօրեին երեկոն է: Եթե դուք չեք հասցնում նախապես սափրել ըտրված հատվածը, մենք կարող ենք ձեզ տրամադրել ածելի և սափրվելու կրեմ մեր ստուդիայում։
LianaPro-ի ELOS / ԷԼՈՍ մազահեռացման հիմնական առավելություններից մեկը տնային էպիլյացիայի սարքերի նկատմամբ այն ժամանակն է, որը մենք կարող ենք ձեզ համար խնայել:
Դա պայմանավորված է նրանով, որ այստեղ պրոցեդուրան վարում է հավաստագրված մասնագետը՝ մաշկաբանության ոլորտի ստանդարտներին համապատասխան: Սա մեզ թույլ է տալիս օգտագործել շատ ավելի հզոր լազերային լույսեր։
Երևանի էլեկտրոնիկայի խանութներում առկա ոչ մի տնային IPL էպիլյացիայի սարք չի կարող սրա հետ համեմատելի հզորություն առաջարկել: Ահա թե ինչու տնային սարքերը 4-5 անգամ ավելի երկար ժամանակ են պահանջում՝ հասնելու այն արդյունքներին, որոնք մեր պրոֆեսիոնալ ԷԼՈՍ սարքերը երաշխավորում են միայն 6-8 սեանսից հետո:
ELOS / ԷԼՈՍ մազահեռացման մեթոդը մեր հաճախորդներին առաջարկում է մշտական էպիլյացիա՝ թիրախավորելով մազերի պիգմենտը և ոչնչացնելով ֆոլիկուլը: Սա կանխում է մազերի հետագա աճը: Օգտագործելով երկակի էներգիա՝ իմպուլսացիոն լազերային լույս և թիրախավորված RF-էներգիա, ԷԼՈՍ էպիլյացիայի սարքը ջերմությունը օգտագործում է ծայրահեղ էֆեկտիվորեն, ինչը մազահեռացման այս մեթոդը դարձնում է այդքան արդյունավետ:
Ընդհանուր առմամբ ELOS / ԷԼՈՍ էպիլյացիան համարվում է ցավազուրկ պրոցեդուրա։ Սառեցնող գելը, որը կիրառվում է ձեր մաշկի վրա, նախքան բուն մազահեռացումը սկսելը, շատ լավ է աշխատում ցանկացած ցավը նվազագույնի հասցնելու համար: Դուք կարող եք մի փոքր անհանգստություն զգալ ջերմությունից, որը գալիս է իմպուլսացիոն լազերային լույսերից, սակայն մեր հաճախորդներից շատերն ասում են, որ դա գրեթե աննկատելի է: