ԷԼՈՍ / ELOS ԷՊԻԼՅԱՑԻԱ ՄՇՏԱԿԱՆ ՄԱԶԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆ ԵՎ ԳԻՆԸ.

Ի՞ՆՉ Է ELOS ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄԸ:
ԷԼՈՍ / ELOS մազահեռացումը, հավանաբար, ներկայումս շուկայում առկա լավագույն տեխնոլոգիան է, երբ խոսքը վերաբերում է անցանկալի մազերի հեռացմանը: Դուք հավանաբար արդեն ունեք ընկերներ կամ ընտանիքի անդամներ, ովքեր անցել են ELOS մազահեռացում: Նաև, ամենայն հավանականությամբ, նրանք ձեզ ասել են, որ դա իսկապես հրաշքներ է գործում:
ԷԼՈՍ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ
Liana Pro-ում ձեր ԷԼՈՍ / ELOS մազահեռացման ընթացքում, նախ քսում ենք ձեր մաշկին սառեցնող գել, այնուհետև մենք օգտագործում ենք լազեր՝ իմպուլսացիոն լույսով, որն ուղղված է այդ հատվածին: Լազերային լույսը ընկնում է մազարմատների վրա, որը շատ արդյունավետ կերպով ազդում է մազի աճի և հենց մազարմատի վրա: Քանի որ լազերը ուղիղ կերպով ազդում է միայն մուգ պիգմենտի վրա,շրջակա մաշկին վնաս չի հասցվում: Դուք կարող եք մի փոքր անհարմարություն զգալ լույսի հետ եկող ջերմության պատճառով: Սակայն, սառեցնող գելը բավականին լավ է կատարում իր աշխատանքը: Մեր հաճախորդների մեծ մասը համաձայն է, որ ԷԼՈՍ / ELOS մազահեռացման պրոցեդուրան բավականին անցավ է: Չնայած, հարկ է նշել, որ լազերային համակարգի ներկառուցված անվտանգության միջոցների պատճառով տեխնոլոգիան սովորաբար չի գործում սև մաշկի կամ չափազանց բաց գույնի մազերի վրա:
Մազահեռացման այս մեթոդը մշակվել է շատ ավելի հայտնի և վստահելի IPL տեխնոլոգիայից, որը շուկայում է արդեն մի քանի տարի: Ավելին կարող եք կարդալ IPL-ի պատմության մասին այստեղ: ELOS-ն առաջարկում է IPL մազահեռացման բոլոր առավելությունները և, բացի այդ, ապահովում է մազերի մուգ պիգմենտացիայի ավելի ճշգրիտ թիրախավորում: Արդյունքում, սա ձեզ համար ավելի բարձր հարմարավետություն է ապահովում պրոցեդուրաների ընթացքում և մազերից ազատում շատ ավելի արագ և արդյունավետ ձևով:
ԷԼՈՍ / ELOS ՄԱԶԱՀԵՌԱՑՄԱՆ ՊՐՈՑԵԴՈՒՐԱՅԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ELOS-ԻՑ ՀԵՏՈ
Դուք զգալի արդյունքներ կտեսնեք առաջին ELOS պրոցեդուրայից հետո՝մեկ շաբաթվա ընթացքում, երբ իմպուլսացիոն լույսից վնասված մազերը բնական ճանապարհով կընկնեն: Սակայն, լավագույն արդյունքների հասնում եք, երբ մազերը գտնվում են աճի փուլում: Ուստի մի քանի սեանս է պահանջվում մազահեռացման ամբողջական և մշտական ազդեցության համար: Հիշեք, որ ձեր մարմնի յուրաքանչյուր մազ աճում է տարբեր տեմպով: Սովորաբար, միայն 6-8 սեանս է պահանջվում, որպեսզի մեր հաճախորդներն անցում կատարեն «արդյունքը պահելու» ռեժիմին: Այնուհետև նրանք վերադառնում են տարին մեկ կամ երկու անգամ, որպեսզի մնացորդային քիչ քանակի մազերը հեռացնենք, եթե դրանք հանկարծ նորից հայտնվում են: Այդ ռեժիմին հասնելը հատկապես գնահատում են այն հաճախորդները, ովքեր մշտապես չեն ապրում Երևանում և հաճախակի և պարբերաբար չեն կարող այցելել մեզ։
Ո՞ՒՄ Է ԽՈՐՀՈՒՐԴ ՏՐՎՈՒՄ ELOS-Ը:
ELOS-ը հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր սովորաբար առնչվում են ներաճած մազերի և սափրվելուց կամ շուգարինգից հետո կարմրության և անհարմարավետության խնդրի հետ: Այն նաև ավելի նուրբ է ձեր մաշկի նկատմամբ, քան սափրվելը: Հիշեք, որ ի տարբերություն սափրվելու կամ շուգարինգի, ԷԼՈՍ / ELOS մազահեռացումը անընդհատ չի վնասում ձեր մաշկը կամ նորից ու նորից գրգռում չի առաջացնում:
ԷԼՈՍ / ELOS ՄԱԶԱՀԵՌԱՑՄԱՆ ԳՆԵՐԸ
Այտամորուք կամ այտոսկրեր | 2000 |
Ճակատ | 1000 |
Կզակ կամ վերին շրթունք | 1000 |
Պարանոց կամ դեկոլտե | 1000-3000 |
Այտեր | 2000 |
Ամբողջ դեմքը | 4000 |
Ամբողջ դեմքը և պարանոցը | 5000 |
Թեւատակեր | 3000 |
Բազուկներ (երկուսն էլ) | 8000 |
Հետույք | 5000 |
Ստամոքս | 1000-5000 |
Բիկինի | 3000-7000 |
Մեջք | 3000-8000 |
Ոտքեր (երկուսն էլ) | 12000-16000 |
Նվեր քարտեր | ցանկացած գումարի |
ELOS ԿՈՄԲԻՆԱՑԻՆԵՐ
Ոտքեր, ձեռքեր, թեւատակեր (+ 2 փոքր գոտի որպես նվեր) | 20000 |
Ոտքեր, ձեռքեր, թեւատակեր, բիկինի (+ 2 փոքր գոտի որպես նվեր) | 25000 |
Ամբողջ մարմինը | 30000 |
Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով, ներառյալ հարկը
Ունե՞ք անպատասխան հարց, կամ գուցե ցանկանում եք գրանցել ժամադրություն։ Մի սպասեք, կապվեք մեզ հետ։
