ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԵՐԸ LIANA PRO-ում

ELOS epilation in Yerevan

ԷԼՈՍ / ELOS ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄ

Կանանց մեծամասնությունը առանձնապես ոգևորված չէ մարմնի մազերից ազատվելու կանոնավոր անհրաժեշտության գաղափարով: Քանի որ ո՛չ ածելին, ո՛չ շուգարինգը մշտական արդյունք չեն ապահովում, ԷԼՈՍ / ELOS մազահեռացումը հիանալի այլընտրանք է: Էպիլյացիայի այս տեխնոլոգիան ոչ միայն հանգեցնում է մարմնի մազածածկույթի զգալի և մշտական կրճատմանը, այլև կանխում է ներաճող մազերը և խնայում է ձեր ժամանակը:

Gel nail extensions at Liana Pro

ՄԱԶԱՀԵՌԱՑՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Այսօր Հայաստանում ԷԼՈՍ-ը տղամարդկանց մազահեռացման ամենատարածված մեթոդն է։ Անկախ նրանից, թե դուք ցանկանում եք ազատվել մարմնի մազերից, ձեր մորուքին մաքուր կոնտուր հաղորդել, թե պարզապես տեսողականորեն ընդգծել ձեր մկանների կազմվածքը, այս տեխնիկան ճիշտ ընտրություն է ձեզ համար: Առանց ցավի, մաշկի գրգռվածության և ներաճած մազերի, ԷԼՈՍ մազահեռացումը մշտական արդյունքներին հասնելու ամենաարագ ճանապարհն է:

Carbon peeling in Yerevan

ԿԱՐԲՈՆԱՅԻՆ ՊԻԼԻՆԳ

Ածխածնային (կամ կարբոնային) պիլինգը, ըստ էության, առաջադեմ շերտազատման տեխնիկա է: Բայց դա իսկական առաջընթաց է մաշկի խնամքի ոլորտում։ Ներկայումս այն ամենաարդյունավետ պրոցեդուրաներից է, որն ուղղված է մաշկի մաքրմանը և երիտասարդացմանը։ Համատեղելով ածխածնային դիմակի և հատուկ լազերի ազդեցությունը, այս՝ ամբողջովին ցավազուրկ պրոցեդուրան, արդյունավետ կերպով վերադարձնում է ձեր մաշկի փայլն ու երիտասարդական առաձգականությունը:

Gel nail extensions at Liana Pro

ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԼԻՑՔ

Նրանք միշտ նկատվում են: Անկախ նրանից՝ դուք գործնական հանդիպման եք կամ ռոմանտիկ ժամադրության, ձեր եղունգները պատմում են ձեր ոճի և հայացքների մասին: Մենք օգտագործում ենք ամենաբարձր դասի նյութերը և առաջարկում ենք ձեզ եղունգների լիցքի աշխատանքների մեր տարիների փորձը շատ ժամանակ և ջանք խնայելու համար: Ձեզ անհրաժեշտ է միայն ընտրել այն դիզայնը, որը լավագույնս ընդգծում է ձեր ոճը:

Չե՞ք կարողանում ճիշտ պրոցեդուրան գտնել: Հարց ունե՞ք: Մի սպասեք, կապվեք մեզ հետ։

Связаться с Liana Pro
ԿԻՍՎԵԼ